Բրյուսելում, հուլիսի 17-ին, տեղի է ունեցել Արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի ԵՄ-ՀՀ 6-րդ նիստը։ Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի պետ Թ.Շաքարյանը:

Նիստի օրակարգում ներառված են եղել արդարադատության, ազատության, անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, մարդկանց առեւտուր, թմրանյութերի չարաշահում եւ այլն:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է նշված ոլորտներում 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաեւ՝ այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին: