Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, Արարատի Խանջյան փողոցից բաժին են բերման ենթարկել 34-ամյա Դավիթ Գ.-ին` իր վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Գ.-ի խուզարկությամբ` տաբատի  գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: