Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը:

Բացահայտվել է գողության` 13, խարդախության` 11, ավտոմեքենա փախցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5,  կողոպուտի, խարդախության, յուրացման եւ շորթման 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 67-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: