Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին, Երեւան քաղաքի Էրեբունու 3-րդ զանգվածի 7-րդ փողոցից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 48-ամյա Արտաշես Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




























