Հուլիսի 18-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի  ծառայողները, 1972 թ. ծնված  Վարդան Ս.-ի տան բակի տեսանելի վայրից զննությամբ հայտնաբերել են 3 պլաստմասսե տարա`  17 կգ, 1,8 կգ եւ 6 կգ`ընդհանուրը 24,8 կգ քաշով հանքանյութին նմանվող մանրացված զանգվածով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդան Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքանյութի նմանվող զանգվածը  հուլիսի 8-ին ինքը գողացել է Սոթքի ոսկու հանքի «Բաց հանքի» տարածքից` հետագայում մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: