Ստեփանակերտում օրրս խորհրդատվություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջեւ:
Հանգամանալից քննարկվել են երկու ստորաբաժանումների գործառույթներին, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Խորհրդատվությունը շարունակվել է ընդլայնված կազմով` Արցախի օրենսդիր եւ գործադիր մարմինների լրատվական ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ:
Այնուհետեւ խորհրդատվության մասնակիցները հանդիպել են Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, ում ներկայացրին իրենց քննարկումների բովանդակությունը եւ արդյունքները:





























