Օդեսսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար նշանակված Մարիա Գայդարը հայտարարել է, որ չի ցանկանում հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից: Այդ մասին նա հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Բնականաբար, ես հետեւելու եմ ուկրաինական օրենքներին: Եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ լինեն, ես, անկեղծ ասած, չեմ ցանկանում վեճի կենտրոն դառնալ: Ես պատրաստ եմ թիմում աշխատել թե խորհրդականի, թե կամավորի դերում…Իսկ ընդհանուր առմամբ, ես հետեւելու եմ ուկրաինական օրենքներին: Ես, իհարկե, չեմ ցանկանում հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, սակայն կանենք այնպես, ինչպես պետք է անել ըստ օրենքի», - հայտարարել է նա:
Ըստ ուկրաինական օրենսդրության՝ Ուկրաինայում պետծառայող կարող է դառնալ միայն Ուկրաինայի քաղաքացին:




























