Հուլիսի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի հիվանդանոցի խաչմերուկի մոտ գտնվող  կանգառի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

 Կատարվում է քննություն: