Լիբանանում հայ տղամարդը փորձել է սպանել կնոջը, ապա ինքնասպան է եղել։
Լիբանանի հայալեզու «Արեւելք» Կայքը, վկայակոչելով OTV հեռուստաալիքը, հայտնում է, թե Բեյրութում Վահան Թոսունյան անունով լիբանանահայ կրակել է կնոջ վրա։ Նա կարծել է, թե սպանել է կնոջը երկու կրակոցներով,, ինչից հետո ինքնասպան է եղել։ Կինը՝ Ռանտա Նախլե անունով, հրաշքով է փրկվել եւ այժմ հիվանդանոցում է։ Կայքի նախնական տեղեկություններով, Վահան Թոսունյանը հոգեկան խանգարումներ է ունեցել։




























