Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է, որ Հունաստանը մարել է 2.05 մլրդ եվրոյի չափով ժամկետանց տրանշը: Այս մասին հաղորդում է The Gurdian-ը:
«Կարող եմ հաստատել, որ Հունաստանն ամբողջությամբ մարել է ԱՄՀ-ին ունեցած 2 մլրդ եվրոյի ընթացիկ պարտքը: Բայց այսուհետ Հունաստանը չպետք է ուշացնի վճարումները»,- հայտարարել է ԱՄՀ տնօրեն Ջերրի Ռայսը:
Ըստ Gazeta-ի, նա նաեւ նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է վերականգնել Հունաստանի հետ համագործակցությունը՝ երկրի ֆինանսական համակարգը կայունացնելու ջանքերին աջակցելու համար:




























