Նիգերիայի հյուսիս-արեւելքում Դամատուրու քաղաքում մեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով միջադեպի ականատեսներին եւ տեղի հիվանդանոցի ներկայացուցիչներին:

Պայթյունը տեղի է ունեցել ավտոմայրուղու հսկիչ անցակետում, որը Դամատուրուն կապում է Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիի հետ: Այս մայրուղու երկայնքով գտնվող բնակավայրերը հաճախ են հարձակման ենթարկվում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման կողմից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: