Դիվանագիտական հարաբերությունների կեսդարյա դադարից հետո Վաշինգտոնում աշխատանքն է սկսել Կուբայի դեսպանատունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը: Մինչ այդ էլ այդ երկրի դրոշը հայտնվել է Պետքարտուղարության նախասրահում, այլ դրոշների կողքին:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 14-ին կայցելի Կուբա՝ մասնակցելու Հավանայում ԱՄՆ դեսպանության առջեւ պետական դրոշի բարձրացման պատասխան արարողությանը:





























