Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Հայբուսակ» համալսարանի աղբամանների մոտ զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երեւան Աբելյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ գտնվող աղբարկղերի հարեւանությամբ հայտնաբերել է «LLAMA CAL 6.35» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: