Տուլայում հսկայական թավա են ձուլել և այն նվիրել են Տամբով քաղաքին: «Զինագործների, քաղցրաբլիթների և ինքնաեռների» քաղաքը կարտոֆիլով հայտնի քաղաքին ի պատասխան բալի ծառեր է նվիրել, որոնք տնկվել էին ի հիշատակ Հայրենական պատերազմի 70-ամյակի՝ հաղորդում է Newsru-ն:
Թավան 2,6մ տրամագիծ ունի և կշռում է ավելի քան 1800կգ : Դրա պատրաստումը տևել է ավելի քան երեք ամիս:
Նվերը հանձնել է Տուլայի ադմինիստրացիայի ղեկավար Եվգենի Ավիլովը Տամբովի պատվիրակությանը:




























