Հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 113-րդ կմ-ին  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 21-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել «Օպել Աստրա»-ի վարորդը եւ դաստակի սալջարդ վնասվածքով` ուղեւորը:  Նրանք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են վերը նշված ավտովթարի հետեւանքով: Կատարվում է քննություն: