Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 4 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել՝ 21.52-ին:

Պարզվել է, որ այրվել է բնակարանի (սեփականատեր` Գ. Մ.) պատշգամբի դուռն ու պատուհանը՝ մասամբ (3 քմ) եւ պահածոների արկղ (0.5 քմ):