Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 21-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղից դեպի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք տանող ճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-5 ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 17-րդ կմ-ում` Սասունիկ գյուղի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.22-ին, մարվել՝ 16.40-ին: Այրվել է 14 հա խոտածածկույթ և ջերմահարվել` 30 ընկուզենի: