Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խճուղու թիվ 49 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն (3 կգ):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է ժամը 00.44-ին :

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի արտահոսքը և տեղափոխել բալոնը անվտանգ տարածք: