Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար զարմանալի է, թե ինչու է Սահմանադրության նոր նախագծով 5 անգամ շեշտվում կանանց եւ տղամարդկանց հավասարությունը:
«Հանձնաժողովի անդամները 5 տեղ անհասկանալիորեն գրել են, որ կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն: Մի տեղ գրել են, բավարար է, ինչո՞ւ են 5 տեղ դրել»,- այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ այդ ձեւակերպումները պետք է լուրջ քննարկել, քանի որ մտահոգիչ է:
Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին։





























