Հուլիսի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Շենգավիթի ու Աշտարակի բաժինների եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 5/3 հասցեից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 24-ամյա Հայկ Մ.-ին եւ 25-ամյա Հովհաննես Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում ավտոմեքենայի վարորդ Հայկ Մ.-ն իր ձեռքում եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ առկա էր մոտ 4,52 գ կշռով բուսական ծագում ունեցող չոր մանրացված զանգված, փորձել է կուլ տալ, այնուհետեւ նետել է գետնին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























