Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Վետերանների միության անդամների աջակցությամբ,  հուլիսի 22-ին, ժամը 12.15-ին, Վաղարշապատի Մ.Խորենացու փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Գեղամ Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա տաբատի գրպաններից  խուզարկությամբ հայտնաբերել են թղթե 2 փաթեթներ` կիսաչոր, դեղնականաչավուն զանգվածներով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:  

Կատարվում է հետաքննություն: