Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 39-ամյա Ալեկսեյ Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Յարոսլավի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական  օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով: