Հուլիսի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում,  «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան 4-րդ նրբանցքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ձախակողմյան մասում գտնվող լուսամփոփին, որից հետո կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը` 1992 թ. ծնված Հայրապետ Քոլյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն: