Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, եւ ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի կրակող սարք:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն: