Հուլիսի 8-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Բելինսկու փողոցի տներից մեկում թմրանյութ են օգտագործում: Նշված  տանը կից շինության զննությամբ հայտնաբերվել է 4 ներարկիչ, որոնցից մեկի մեջ եղել է 1.5 գ դեղին հեղուկ, 4 ներարկչի ասեղ, 0.5 լ տարողությամբ պլաստմասսե շիշ` 10 գ դեղին հեղուկով, ապակյա սրվակ` սեւ, փոշենման զանգվածով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 23-ին  ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ փորձաքննության ներկայացված թափանցիկ պոլիմերային շշում առկա է 6.4 մլ ծավալով բենզինին բնորոշ հոտով հեղուկ, իսկ 2.2 մլ ծավալով սպիտակ հեղուկի նստվածքային շերտում հայտնաբերվել է «կոդեին» տեսակի թմրամիջոց:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: