Փետրվարի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից  Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 61-ամյա Կամավոր Տ.-ն եւ հայտնել, որ իր անասունները վաճառել է, որոնց գումարը գնորդները չեն տվել: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Կամավոր Տ.-ն հաղորդում էր տվել, որ փետրվարի 27-ի   առավոտյան ոմն Արայիկ զանգահարել է իրեն եւ խոզեր գնելու ցանկություն հայտնել: Այնուհետեւ կեսօրին իրենց տուն են եկել երկու անծանոթ` ոմն Արման եւ Սաքո, որոնք իրենից գնել են 3 գլուխ խոզ եւ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել, ապա Արմանն իր հետ գնացել է Երեւան քաղաքի 17-րդ թաղամաս, որպեսզի գումարը վճարի, սակայն մտնելով բարձրահարկ շենք` չի վերադարձել:

Նյութական վնասի չափը կազմել է մոտ 850.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված խարդախությունը կատարել է 49-ամյա Սամվել Պ.-ն:

Սամվել Պ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է: