Բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան տղամարդու, ով, ըստ բժշկի հաղորդման, Սեւանի փողոցում` երկաթգծի մոտ, ծեծի է ենթարկվել...

Հուլիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան տղամարդու, ով, ըստ բժշկի հաղորդման, Սեւանի փողոցում` երկաթգծի մոտ, ծեծի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը  Կոլյա Մ.-ն է:

Նա  ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 00.05-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի հետնամասում,  վիճաբանության ժամանակ, 28-ամյա Արտաշ Շ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է 51-ամյա Կոլյա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:

Կատարվում է քննություն: