Հուլիսի 23-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա մի կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հուլիսի 20-ին, Երեւանի Գայի պողոտայում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում` վարորդի կողմից ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























