Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական-Արագած լեռան ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-21015»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: