Հնդկաստանի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են արեւելյան Բիհար նահանգ այցելության ժամանակ երկրի վարչապետ Ներանդրա Մոդիի դեմ հնարավոր հարձակման մասին: Այս մասին գրում է IANS գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչին:
Մոդիի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ շաբաթ, Բիհարի մայրաքաղաք Պանտու այցի ընթացքում, ինչպես նաեւ Մուզաֆարպուր քաղաքում ելույթի ժամանակ: Տեղի իշխանությունների տվյալներով, վարչապետի դեմ հարձակումը կարող է իրականացնել մաոիստների կողմնակից մահապարհ-ահաբեկիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ոստիկանությունում տեղեկացրել են, որ ստացված լուրերի հետ կապված՝ նահանգի իշխանություններն ու անվտանգության ծառայությունները բարձր պատրաստության վիճակում են եւ Մոդիի այցի ընթացքում «աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվելու»:





























