Ոստիկանության Մալաթիայի բաժնի Պարեկապահակային ծառայության հրամանատարին ձերբակալել են կաշառք վերցնելու կասկածանքով։

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այսօր։ ԱԱԾ աշխատակիցները ինչ-որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են ոստիկանին։

Մեր տեղեկություններով, քրգործը քննում է ԱԱԾ քննչական վարչությունը։