Գերմանիայի կառավարության խոսնակը հուլիսի 26-ին հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ հուլիսի 25-ի երեկոյան Բայրոյթ քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնի շրջանակում Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի նոր բեմադրության պրեմիերայի ժամանակ Անգելա Մերկելն ուշագնաց է եղել: Նրա խոսքով, անկման պատճառը համերգասրահի աթոռի կոտրվելն է:
Ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ օպերան դիտելիս Անգելա Մերկելն ուշագնաց է եղել եւ ընկել աթոռից: Պարբերականի տեղեկացմամբ, նրա կողքին նստած Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամբերտն ու կառավարության մշակույթի հարցերի հանձնակատար Մոնիկա Գրյուտտերսն առաջին օգնություն են ցուցաբերել:
Սակայն կառավարության գլխավոր խոսնակի տեղակալ Գեորգ Շթրայթերը հերքել է այս լուրը՝ ընդգծելով. «Մերկելը հերքում է»: Այլ պարզաբանումներից նա հրաժարվել է: Իսկ Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ օպերան դուր է եկել իրեն:





























