Նիգերիայի հյուսիս-արեւելյան Դամատուրու քաղաքում պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքային շուկայում: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մեկ շաբաթ առաջ Դամատուրուի ծայրամասում պայթյուն էին իրականացրել հսկիչ անցակետում: Ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում 6 մարդ էր զոհվել:
Նիգերիայում ակտիվ գործունեություն է ծավալում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որի անդամները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ փորձում են հասնել երկրում շարիաթի օրենքների հաստատմանը:



























