Թուրքիայի Տրապիզոնի նահանգում գտնվող պատմական Սումելա ուղղափառ վանքում 88 տարի անց կրկին պատարագ է մատուցվել։

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագին մասնակցել են 500 քրիստոնյաներ, ովքեր ժամանել էին Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Թուրքիայի տարբեր նահանգներից։

Պատարագը մատուցել է Թուրքիայում հունաց պատրիարք Դիմիտրիս Բարդուղիմեոսը։

Կրոնական արարողությունների համար հիշյալ վանքի եւ Աղթամարի սեպտեմբերի 19-ի վերաբացումը խիստ վրդովեցրել է թուրք ազգայնականներին, ովքեր պահանջում են Ստամբուլի «Այա Սոֆիան» էլ որպես մզկիթ վերաբացել կրոնական արարողությունների համար։