Ռուսաստանում քիլերը կատվի փոխարեն, սխալմամբ, գնդակահարել է սպանության պատվիրատուին, որն իր հարազատն է եղել, գրում է ТСН-ն:

33-ամյա տղամարդն իր հարազատի խնդրանքով փորձել է սպանել կատվին, որին կասկածում էին տեղի հավաբնից թռչուններ գողանալու մեջ:

Չարագործը փակ սարայում որսորդական զենքից կրակել է կատվի վրա, սակայն գնդակի դիպել է դռանը, որի հետեւում կանգնած է եղել կատվի սպանության պատվիրատուն:

46-ամյա տղամարդը կրծքավանդակին մահացու վիրավորում է ստացել:

Կատուն ողջ է մնացել եւ հասցրել է փախչել: