Turkish Airlines ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում, հաղորդում է Airlive.net պորտալը:

Նշվում է, որ Turkish Airlines-ի Boeing-777 ուղեւորատար օդանավն իրականացնում էր  Ստամբուլ-Սան Ֆրանցիսկո չվերթը: Օդաչուն Վարշավայում վթարային վայրէջքի թույլտ վություն է խնդրել:

Օդանավակայանի ներկայացուցիչների տեղեկատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել երկու ուղեւորների կասկածելի ձեռքի պայուսակների պատճառով: