Ուլտրակրոնական հրեան, որը Երուսաղեմում դանակով վիրավորել էր գեյ-շքերթի 6 մասնակիցների, վերջերս է դուրս եկել բանտից, որտեղ 10 տարի է անցկացրել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների վրա նմանատիպ հարձակման համար: Այս մասին հայտնել են Իսրայելի ոստիկանությունից:

Իշայ Շլիսելը կալանավորվել է հանցագործության վայրում: Քաղաքի կենտրոնում վիրավորված 6 անցանցից երկուսի վիճակը ծանր է:

«Այո, դա նա է, նույն մարդը»,- «ՌԻԱ նովոստիին» ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հաստատելով հարձակվողի մասին տեղի լրատվամիջոցների տեղեկությունները:

Ըստ այդ թվյալների, Շլիսելը 2005 թվականին Երուսաղեմում վիրավորել էր գեյ-շքերթի 3 մասնակիցների եւ դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Գերագույն դատարան ներկայացված բողոքից հետո այդ ժամկետը կրճատվել էր մինչեւ 10 տարվա:

«Հաարեց» թերթի ինտերնետային կայքը գրում է, որ հայտնվելով ազատության մեջ, Շլիսելը բնակություն է հաստատել Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Մոդինի Իլիտ հրեական խոշոր բնակավայրում, որտեղ ձեռագիր թռուցիկներ է բաժանել մարդկանց՝ կոչ անելով խանգարել Երուսաղեմում գեյ-շքերթին: