Լոս Անջելեսի արվարձան Լոնգ Բիչում ստորերկրյա մի քանի ստորերկրյա ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեխնիկական սարքերի խափանումը տեղի է ունեցել ստորերկրյա էլեկտրահաղորդման գծերում, որի հետեւանքով մի քանի հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Արժե նշել, որ այս վթարը երկրորդն է վերջին 14 օրերի ընթացքում: Հուլիսի 16-ին այստեղ ստորերկրյա էլեկտրահաղորդման գծերում հրդեհ էր բռնկվել: