ՌԴ Բելգորոդի շրջանում Մոսկվա-Բելգորոդ երկաթուղային գծի ուղեւորատար գնացքի 4 վագոն դուրս են եկել գծերից, կան տուժածներ, գրում է ՏԱՍՍ-ը։

«2015թ. հուլիսի 31-ին Պրոխորովկա գյուղի երկաթուղային անցուղում ավտովթար է տեղի ունեցել»,- հաստատել են ՌԴ Բելգորոդի շրջանային ԱԻՆ-ում։

Դեռեւս անհայտ պատճառներով երկաթուղային անցումում «ԿամԱԶ» բեռնատարը բախվել է ուղեւորատար գնացքին։

Տուժածների կոնկրետ թիվը հայտնի չէ։