ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի ղեկավարի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը կարող է կայացնել սեպտեմբերի սկզբին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, փոխնախագահը մտորում է դեմոկրատների կողմից թեկնածությունն առաջադրելու մասին:

72-ամյա Բայդենը նախագահի պաշտոնում առաջադրման թեկնածու եղել է 1988 եւ 2008 թվականներին, սակայն երկու անգամ էլ դուրս է մնացել պայքարից: