Աթենքի ֆոնդային բորսան, որը 5 շաբաթ շարունակ փակ էր մնում, վերսկսել է իր աշխատանքը, գրում է Reuters-ը։

Բացումից անմիջապես հետո բորսայում գնանշումները նվազել են 23 տոկոսով։ Հունաստանի Ազգային բանկի բաժնեմասերը նվազել են 30 տոկոսով, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունական բորսան կարող է վերսկսել իր աշխատանքները հուլիսի 28-ին։

Հիշեցնեն, որ հունական բաներն իրենց աշխատանքը վերսկսել էին հուլիսի 20-ին։ Ստորաբաժանումների մոտ հսկայական  հերթեր են գոյացել։ Չնայած ԵՄ-ի հետ վարկային համաձայնությանը՝ Հունաստանի իշխանությունները պահպանում են նախկինում կիրառվող սահմանափակումները։ Միջազգային փոխանցումները շարունակվում են արգելված մնալ։ Ուժի մեջ է նաեւ շաբաթական 420 եվրոյից շատ գումար հանելու արգելքը։