HSBC բանկային խումբը որոշում է կայացրել իր բրազիլական մասնաճյուղը վաճառել 5,2 միլիարդ դոլարով։ Գնորդը Բրազիլիայի խոշորագույն բանկերից մեկն է՝ Banco Bradesco-ն, գրում է Bloomberg-ը։
Գործարքն ամբողջությամբ կվճարվի դրամական միջոցներով, բայց դրա գումարը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով 2014-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ գործարքի իրականացման պահը բրազիլական մասնաճյուղի ակտիվների արժեքի փոփոխությունները։
Ընդ որում, HSBC-ն մտադիր է պահպանել Բրազիլիայում խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման օպերացիաները, փոխանցում է Gazeta-ն։
2015 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում HSBC-ի չհարկված շահույթն աճել է 10%-ով եւ կազմել 13,6 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,3 միլիարդ դոլարի փոխարեն։ Բանկային խմբի եկամուտը հունվար- հունիս ամիսների ընթացքում 31,1 դոլարից աճել է՝ հասնելով 32,9 միլիարդ դոլարի։




























