Արդեն մի քանի ժամ ոստիկանները չեն կարողանում համոզել Երևանի Կիևյան կամրջից  իրեն ցած նետվել սպառնացող կնոջը  անցնել կամրջի ցանկապատից այս կողմ:

Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և բանակցում է կնոջ հետ:

Կնոջ 2 մանկահասակ երեխաները գտնվում են «Շտապօգնության» մեքենայում: 

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Կիեւյան կամրջից  մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել: Կինն անցել է կամրջի ցանկապատից այն կողմ, նա հայտարարում է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Կինն իր հետ բերել է երկու մանկահասակ երեխաներին:

Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններ, «Շտապօգնության» ծառայությունը: Ոստիկանները կնոջը փորձում են համոզել, որ հրաժարվի իր մտադրությունից: