Երեքշաբթի օրը Ֆրանսիայում մի քանի ուղեւորատար գնացք գրաֆիկից հետ է մնացել Փարիզ-Բորդո գծի վրա Ժիրոնդ դեպարտամենտի Րյուֆեկ քաղաքի մոտակայքում կոնտակտային ցանցին կայծակի հարվածի հետեւանքով։ Դրա մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը։

Գնացքների աշխատանքը դադարեցվել է երկու ուղղությամբ էլ։  Մի քանի ժամից վերանորոգողները կարողացել են վերացնել կայծակի հարվածի հետեւանքները, եւ աշխատանքը վերականգնվել է։ Գնացքները գրաֆիկից հետ են ընկել 2-5 ժամով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Տվյալ երկաթգիծը, որը հանրապետության մայրաքաղաքը կապում է ատլանտյան ծովափնյա շրջանի հետ, այժմ՝ ամառային արձակուրդի օրերին ամենածանրաբեռնվածներից է։

Օդերեւութաբանական սպառնալիքի բարձր՝ «նարնջագույն» մակարդակ է  նախօրեին հայտարարվել 17 դեպարտամենտում, որոնք հիմնականում տեղակայված են Ֆրանսիայի հարավ-արեւելքում։ Այնտեղ հզոր փոթորիկներ են եղել։