Թուրքիայի իշխանությունները Վրաստանի հետ սահմանին ավելի քան 3,5 մլն տուփ ծխախոտ են առգրավել՝ 7,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, ինչը Թուրքիայի պատմության մեջ ծխախոտի մաքսանենգության ամենախոշոր դեպքն է: Այս մասին ասվում է Թուրքիայի առեւտրի եւ մաքսային նախարարության հայտարարությունում:

«Սարփի սահմանային անցակետում անցկացված գործողության ընթացքում կանխվել է ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր չափով ծխախոտի ներկրումը երկրի տռարածք: Հինգ բեռնատարներով 3,5 մլն տուփ ծխախոտ էին ուզում անցկացնել՝ 22 մլն թուրքական լիրա ընդհանուր արժեքով»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է 3 ամիս, որի ժամանակ ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում մաքսատան 5 աշխատակիցներ: