Հայաստանի տարածքում, օգոստոսի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +39+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Կոտայքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Լոռիում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+35,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +34+37,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+40,

Արարատում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +38+40,

Արմավիրում՝ գիշերը՝ +21+26 ցերեկը՝ +38+40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+26, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +38+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+32,

Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+38: