Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում գտնվող քիմիական գործարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, պայթյուն է որոտացել:

Հրշեծ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ պայթյունից տուժել է 13 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով, պայթել է ազոտով լի բաքը, որի հետեւանքով գործարանի տարածքում փլուզվել է շենքերից մեկը, որում կարող էին մարդիկ լինել: Հինգ մարդու ճակատագիր դեռ անհայտ է մնում: