Շատ հավանական է, որ 2010 թվականին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Թուրքիան ներկայացնի հայտնի աստղ Թարքանը: Հիշեցնենք, որ այս անգամ մրցույթը անցկացվելու է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլայում:
Թուրքական լրատվամիջոցները, այդ թվում «Սաբահ»-ն ու «Ինտերնետ-հաբար»-ը տեղեկացրել են, որ երգիչն արդեն համաձայնագիր է կնքել թուրքական TRT հեռուստաընկերության հետ եւ իսկապես կներկայացնի իր երկիրն Օսլոյում: Լրատվամիջոցների լուրերում խոսք է գնում նաեւ այն մասին, որ պայմանագրի մասին կհայտարարվի արդեն եկող շաբաթ:
Թարքանը ծնվել է Գերմանիայում, սակայն ունի թուրքական արմատներ: Նա ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 15 միլիոն ալբոմ: Նրան անվանում են «պոպ երաժշտության արքայազն», իսկ հայրենիքում` կենդանի լեգենդ: Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլում Թուրքիան ներկայացրել էր երգչուհի Հադիսեն եւ գրավել 4-րդ տեղը։




























