Ռազմանավերի կազմը ուղղաթիռների եւ ռազմաօդանավերի ուղեկցությամբ անցավ նեղուցով։ Նավակազմը գլխավորում էր զբոսանավը, որի վրա գտնվում էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին։
Ըստ Եգիպտոսի նախագահի՝ Սուեզյան նեղուցի կրկնօրինակի կառուցման աշխատանքները Եգիպտոսին անհրաժեշտ էր մի քանի տարվա քաղաքական եւ տնտեսական անկայունությունից հետո երկրի տնտեսության զարգացման համար։
Նախագծի իրականացումը Եգիպտոսին արժեցել է 8,5 մլդ․ ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքների համար պահանջվել է ընդամենը մեկ տարի, հաղորդում է ռուսական BBC ծառայությունը։
Կրկնօրինակի հիմնական նշանակությունը նավերի երկկողմանի տեղաշարժի ապահովումն է։ Հետագայում հարավից հյուսիս նավերը կանցնեն նախկին հունով, իսկ հյուսիսից հարավ՝ նոր հունով։ Կրկնօրինակի կառուցումը թույլ կտա խուսափել կուտակումներից եւ սպասումից, ինչպես նաեւ կկրճատի նեղուցի հատման ժամանակահատվածը եւ 18 ժամից կդառնա 11 ժամ։ նոր նեղուցը նաեւ կնպաստի նավարտադրության արագությանը՝ այն օրական հասցնելով 47-ից մինչեւ 97 նավ։
Սուեզյան նեղուցը ապահովում է համաշխարհային ծովային բեռնափոխադրման 7 տոկոսը, ինչպես նաեւ առանցքային դեր է խաղում Եվրոպան Մերձավոր Արեւելքից եկող նավթով ապահովելու գործում։ Եգիպտոսի համար նեղուցը համարվում է զբոսաջրջությունից հետո երկրին արժութային շահույթ ապահովող երկրորդ գլխավոր աղբյուրը։ Ենթադրվում է, որ կրկնօրինակի միջոցով ջրային ճանապարհի շահարկումը Եգիպտոսի եկամուտը կավելացնի 2,5 անգամ՝ այն մինչեւ 2023-ը ներկայիս 5,3 մլդ․ դոլարից հասցնելով մինչեւ 13,2 մլդ․ դոլար։





























