Ադրբեջանում շարունակվում են լրագրողների հալածանքները։ Ինչպես հայտնում է Turan-ը, Բաքվում ձերբակալել են 3 լրագրողի։ Խադիջա Իսմայլովայի դեմ դատավարությունը լուսանկարելուց հետո Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի մոտ ձերբակալվել է լրագրող Օրհան Ռուստամզադեն։ Նրան տեղափոխել են Նասիմի 22-րդ ոստիկանության բաժին։ Նրան դուրս բերելու համար ժամանած գործընկերները՝ Շիրին Աբասովը եւ Ռեւան Սեյֆուլլաեւը, նույնպես ձերբակալվել են։
Սեյֆուլլաեւը Turan-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ իրենց 2-ին տարել են ոստիկանապետի մոտ, իսկ Ռուստամզադեի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։





























